ոսկե ցլիկը

Ոսկե ցլիկը հայրենական ֆիլմերի գլուխգործոցներից մեկն է,որտեղ շատ են թևավոր խոսքերը։ Դրանցից են օրինակ՝ <<հանուն մեր ֆերմայի չեմ քշելու>>, << միլիոնը տարան>>։

Քննարկում։Քննարկման ժամանակ պարզվեց,որ մեծամասնության համար առաջին անգամը չէր այս ֆիլմի դիտելը։ Ուսանողները պատասխանեցին մի շարք հարցերի,թե ինչու ցլին չէին ուզում վաճառեին։Քննարկեցինք ֆիլմի սյուժեն,որի մեջ պատմվում էր ագահ գյուղացու մասին, և իհարկե ցլիկի։

Իմ կարծիքը։ Ֆիլմն ինձ դուր եկավ, այսպես ասած ծանր ֆիլմերից հետո շատ հեշտ է դիտվում ։ Տևողությունն ընդհամենը կես ժամ է,բայց այդ կես ժամն էլ է հերիք,որ տրամադրությունդ բարձրանա։ Այս ֆիլմը չդիտելը կհամարեմ հանցագործություն,քանի որ կլասսիկ ֆիլմ է,որը պետք է դիտի ամեն իրեն հարգող մարդ։ Ֆիլմից ինչպես վերևը նշեցի առօրյա կյանքում շատ են օգտագործում թևավոր խոսքերը։