փառատոն

Աշոտ Բլեյանի ծննդյան պատվին կազմակերպվել էր փառատոն։ Նա դառնում էր  65 տարեկան։ Դրան մասնակցում էին ամբողջ դպրոցների,քոլեջի և նույնիսկ մանկապարտեզի ուսանողները։ Փառատոնի ժամանակ մենք գնացել ենք արվեստի դպրոց,որտեղ տեսել ենք այնտեղի աշակերտների շատ հետաքրքիր ու գեղեցիկ աշխատանքները։ Դրանց մեջ կային պլաստիլինից պատրաստված փոքրիկ արձանիկներ,որոնցից ամենասիրած աշխատանքը դարձավ հրեշտակըԲացի դրանցից կային նաև նկարներ,որոնք գրված էին ոչ թե ներկերով,այլ առարկաներով։ Այնտեղ կազմակերպեցին խաղարկություն մի քանի այդպիսի նկարների վրա։ Դրանից հետո մենք գնացինք ոսկերչական դպրոց։ Այնտեղ մեզ ևս ցույց տվեցին աշակերտների աշխատանքները,դրանցից մեկը նվիրեցին Աշոտ Բլեյանին։ Դպրոցներից հետո մենք ուղեվորվեցինք բակ,որտեղ կար Սասունցի Դավիթի արձանը,այն քանդակել էր հատուկ Իտալիայից եկած մեր հյուրը։ Փառատոնի ամենաաշխույժ մասնակիցների մանկապարտեզի երեխաներն էին: Նրանցից ամեն մեկը երևի նկարել էր հինգ նկար։ Փառատոնը հետաքրքիր անցավ, միակ մինուսը շոգ եղանակն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *