առաջադրանքներ

Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։ 

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը  իր մի տեսքով բոլորիս վախեցխեց

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ տեսնում եմ աշխարհի սոված երեխաներին։

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և թռչում էր դեպի լեռները։

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով ես հիանում էի։

Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև միակ վստահելի մարդն այս աշխարհում ինքն է։

Բայց այժմ, երբ ես էլ չեմ փնտրում նրա սերը, նա ինքն է փնտրում ինձ։

Մի րոպե կարծեցի, թե գցվում էի,  և զարմանում էի, որ չէի ընկնում։

Լճակը, որը գտնվում էր հպարտ լեռների միջև, իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք դարեր շարունակ կանգուն էին , սուզվել էին կապույտ լռության մեջ։

Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր գտնվում էր, ապա ճանաչված մարդ կդառնար։

առաջադրանքներ

1․ Կազմել 6-ական բարդ բառ տրված արմատներով՝ դրանք գործածելով որպես բարդ բառի առաջին արմատ․Արև, բազում, գիր, գլուխ, դեղ։

արև-արևածագ,արևաբաց,արևածաղիկ,արևափայլ,արևամուտ,արևաշող

բազում-բազմահարկ,բազմատերև,բազմագույն,բազմաթիվ,բազներանգ,բազմիմաստ

գիր-գրատախտակ,գրականություն,գրաբար,գրադարան,գրասեղան,գրապահարան

գլուխ-գլխապտույտ,գլխամաշկ,գլխացավ,գլխուղեղ,գլխաշոր,գլխահարկ

դեղ-դեղատուն,դեղատոմս,դեղահաբ,դեղագործություն,դեղաբույս,դեղամիջոց

2․Կազմել 6-ական բարդ բառ տրված արմատներով՝ դրանք գործածելով որպես բարդ բառի վերջին արմատ․Գիծ, ծաղիկ, ցույց, միտ, նկար։

գիծ-փակագիծ,ուղղագիծ,պարագիծ,անկյունագիծ,նախագիծ,տրամագիծ

ծաղիկ-ջրծաղիկ,արևածաղիկ,ձնծաղիկ,հարսնածաղիկ,հողմածաղիկ,զանգակածաղիկ

ցույց-մատնացույց,լուսացույց,ժամացույց,օրացույց,նկարացույց,դասացուցակ

միտ-բթամիտ,խելամիտ,սրամիտ,բազմամիտ,բծամիտ,անմիտ

նկար-գեղանկար,մանրանկար,խաչանկար,լուսանկար,դիմանկար,խճանկար

3․ Բառակապակցությունները գրեք մեկ բառով․Խոտ ուտող, կյանքի փորձ, դյուրությամբ մարսվող, հաշվի մատյան, մեղուներ բուծող, աչքի բժիշկ, սեր տենչացող, նրբորեն հյուսված, հաց թխող, թռչուն որսացող։

խոտակեր,կենսափորձ,դյուրամարս,հաշվեմատյան,մեղվաբույծ,ակնաբույժ,սիրատենչ,նրբահյուս,հացթուխ,թռչնորս

4․Սյունակներից ընտրեք մեկական արմատ և ստացեք բարդ բառեր․

1․խոսք բխել

 առատ քանդել

գարի        կռիվ

հող սև

տուն         հաց

խոսքակռիվ,սևահող,գարեհաց,տնաքանդ,առատաբուխ

հուր փառք

դուռ զբաղցնել

միտք զենք

սին վստահ

ինքը կից

հրազեն,դռկից,մտազբաղ,սնափառք,ինքնավստահ

առաջադրանքներ

1․Բառախմբից առանձնացրեք գույն ցույց տվող բառերը։

Վճիտ, խաժ, զիլ, հուռթի, կաթնաթույր, ձյունափառ, մավի, ձյունաթույր, բիլ, բորբ, բոսոր, սկիհ, շամանդաղ, զմրուխտ, բաղարջ, քիվ,  դեղձան, լաջվարդ, հիրիկ, տամուկ, մով, շողակն, խոյակ, փիրուզ, ձյունաճերմակ,  ճարմանդ, խարտյաշ, ծավի, լազուր, ճաճանչափայլ, բամբ, կարմրուկ, կաթնագույն, գորշ, արբշիռ, նշույլ, լուրթ։

զմրուխտ, փիրուզ, լազուր,կաթնագույն,գորշ,խաժ,բիլ,մավի,դեղձան,լաջվարդ,,խարտյաշ,լուրթ,,մով,բոսոր,

2․Տրված արմատների կրկնությամբ բարդ բառեր կազմեք՝ հետևելով հնչյունական փոփոխություններին։

Պարապ, մարդ, մանր, պակաս, գրիչ, ծակ, սեղան, փառոք, կարագ, թալան, լոթի, ոլոր, փալաս, լակոտ։

պարապ-սարապ, մարդ-մուրդ,մանր-մունր,պակաս-պռատ,գրիչ-մրիչ,ծակ-ծուկ,սեղան-մեղան,առոք-փառոք,կարագ-մաչագ,ալան-թալան, լոթի-մոթի,ոլոր-մոլոր,փալաս-փուլուս,լակոտ-լուկուտ,լակոտ-մակոտ

3.Հետևյալ բառերից վերջածանցների օգնությամբ կազմեք նվազական-փաղաքշական նշանակությամբ գոյականներ:
Գետ, դուստր, պատանի, որբ, աթոռ, մարդ, որդի, մուկ, էշ, հորթ, ծեր, կղզի, գիրք, գունդ, աղավնի, թիթեռ, հատոր, ձուկ, աղջիկ, առու, դուռ, հոգի, հյուղ, արտույտ, ծով:

գետ-գետակ, դուստր-դստրիկ,պատանի-պատանյակ, որբ-որբիկ,աթոռ-աթոռակ,մարդ-մարդուկ,որդի-որդյակ,մուկ-մկնիկ,էշ-իշուկ,հորթ-հորթիկ,ծեր-ծերուկ,կղզի-կղզյակ,գիրք-գրքույկ,գունդ-գնդիկ,աղավնի-աղավնյակ,թիթեռ-թիթեռնիկ,հատոր-հատորյակ,ձուկ-ձկնիկ,աղջիկ-աղջնակ,առու-առվակ,դուռ-դռնակ,հոգի-հոգյակ,հյուղ-հյուղակ,արտույտ-արտուտիկ,ծով-ծովակ։

4. Բառաշարքում առանձնացրեք այն հասարակ գոյականները, որոնք գործածվում են նաև իբրև հատուկ անուններ:
Նվագավար, կորյուն, կռունկ, զինվոր, ռազմիկ, ամպրոպ, ավետիս, մարտիկ, ձնծաղիկ, շանթ, երամակ, ծաղիկ, աղջամուղջ, նարգիզ, ակն, գալուստ, գոհար, զանգակ, վարդ, բուրաստան, գավառ, գրիչ, համբարձում, այգեստան, գավիթ, կապան, արշալույս, նվեր, հյուսն, քոթոթ, վարպետ:

Ռազմիկ,Ավետիս,Մարտիկ,Շանթ,Ծաղիկ,Նարգիզ,Գալուստ,Գոհար,Վարդ,Բուրաստան,Համբարձում,Նվեր,Արշալույս,Կապան,Գավառ

5.Ածանցման միջոցով կազմեք որևէ տեղացի, երկրացի անվանող գոյականներ:
Մուշ, Իտալիա, Հայաստան, Արցախ, Իսպանիա, Բելգիա, Նյու Յորք, Էջմիածին, Անի, Մեղրի, Իրան, Բյուզանդիա, Սյունիք, Նոր Նախիջևան, Տավուշ,  Եգիպտոս, Գյումրի, Ջավախք

մշեցի,իտալացի,հայ,արցախցի,իսպանացի,բելգիացի,ամերիկացի,էջմիածնեցի,անեցի,մեղրեցի,պարսիկ,բյուզանդացի,սյունեցի,Նոր նախիջևանցի,տավուշցի,եգիպտացի,գյումրեցի,ջավախքցի