Աղբահանության խնդիրը

Ինչպես բոլորը գիտեն ոչ միայն Երևանում,այլ նաև ամբողջ Հայսաստանում կա աղբահանության խնդիր։Որտեղ գնաս,նույնիսկ բնության գրկում կտեսնես աղբ։ Ես կփորձեմ տալ այդ պրոբլեմի լուծումը։ Առաջին ամենակարևոր խնդրի լուծումը,դա փոքր թափոնների խնդրի լուծումն է,քանի որ մարդիկ չեն ուզում մի քանի մեըր քայլեն և թափեն աղբը աղբամանի մեջ։ Դրան կտայի հետևյալ լուծումը՝ շտրաֆ։ Օրինակ կոնֆետի թղթի համար շտրաֆը կլինի 1000 դրամ,իսկ պլաստիկ շշի,պոլիթիլենային տոպրակի համար 10000 դրամ։ Ոչ ոք չի ուզում շտրաֆ վճարել,իսկ դրա պատճառով նրանք ստիպված կգնան կթափեն աղբամանի մեջ։ Հաջորդ պրոբլեմը դա արդեն կոնկրետ աղբահանության խնդիրն է։ Ինչպես բոլորս գիտենք աղբահանության խնդրով իբրև թե զբաղվում է <<Սանիտեկ>> ընկերությունը,բայց դա մակերեսային է ասված։ Այդ խնդրին ես կտայի հաջորդ լուծումը։ Ես կստեղծեի ևս մեկ ընկերություն,որը կզբաղվեր աղբահանությամբ և կվճարեի նրանց աշխատողներին ավելի շատ,քան թե <<Սանիետեկ>>-ի աշխատակիցներին,և դրանից հետո նրանց միջև կսկսի մրցակցություն։ Ամեն մեկը կսկսի ավելի լավ աշխատել,ու ի շնորհիվ դրա ավելի մաքուր կդառնա։ Հիմա անցնենք բնության աղտահանության պրոբլեմներին։ Մարդիկ գնում են բնության գիրկը,աղբից,աղմուկից հեռու,իսկ ի՞նչ են նրանք այնտեղ տեսնում՝աղբ։ Ես առաջակում եմ նույն լուծումն ինչպես փոքրիկ թափոնների հետ շտռաֆը,բայց ավելի մեծ գումարով,ենթադրենք 20000 դրամ։

Մեր մոտ շատ մեծ պրոբլեմ է պլաստիկ թափոնների հետ։ Կարելի է նրանց 2-րդ կյանք տալ,ուղարկելով վերարտադրության։ Օրինակ կարելի է թափոնները ավելացնել ասֆալտի մեջ,թելի վերածել կամ ավտոմեքենաների ակերի մեջ։

Բացի դրանից ես առաջարկում եմ աղբը դասավորել ինչպես Ճապոնիայում։ Մենք պետք է շատ բաներից օրինակներ վերցնենք Ճապոնիայից։ Նրանք կանաչ պլաստիկ շշերն առանձին են դասավորում,հագուստն առանձին,սնունդն առանձին և այդպես շարունակ։ Ահա ես առաջարկեցի այդ խնդրի լուծման իմ տարբերակը,հուսանք այդ խնդիրը կլուծվի մոտակա ժամանակում։