Ինչպես կորոնավիրուսը փոխեց Հայաստանը

Ինչպես բոլորս գիտենք մարտից ամբողջ աշխարհում սկսեց կորոնավիրուսի պանդեմիան,որը մեծ ազդեցություն է թողում Հայաստանի տնտեսության վրա։ Պանդեմիայի առաջին օրերը շուկայական տնտեսությունը թուլացվեց,ինչպես նաև արգելվեցին թռիչքները, ինչը նույնպես մեծ տույժ հասցրեց օդային ուղիներին։ Շատ մարդիկ գնացել էին արտերկիր, ունեին հետ գալու տոմս,բայց կորոնավիրուսի պատճառով նրանք չկարողացան հետ վերադառնալ և կորցրեցին իրենց տոմսերը։ Ոչ բոլոր տնտեսական ճյուղերը տուժեցին։ Ալկոգել, անձեռոցիկ, սպիրտ, դիմակ, ձեռնոց, զուգարանի թուղթ արտադրող ընկերությունները միայն պլյուսի մեջ գնացին։ Գնալով օրերն ավելի բարդ էին դառնում, հագուստի, տնտեսական խանութների վաճառքները հասել էին մինիմումի, քանի որ մարդիկ քիչ էին տանից դուրս գալիս, և դրա անհրաժեշտությունը չկար։ Արգելվեց քաղաքային տրանսպորտը,քանի որ նա հանդիսանում եր վարակի մեց աղբյուր։ Դրա պատճառով շատերը մնացին անգործ,բայց մեծամասնությունն աշխատում էր տանից։ Դասերը դարձան օնլայն և երեխաները սկսեցին ոչ բավականաչափ գիտելիքներ ստանալ։ Չեղարկվեցին դպրոցական պարտադիր քննությունները,իսկ ԲՈՒՀ-երի ընդունելության քննություն հանձնելու առարկաներից մնաց միայն մեկը,ըստ աշակերտի ցանկության։ Քանի որ քննությունները չեղարկվեցին,մեծամասնությունները սկսեցին իրենց ատեստատները տալ քոլեջներ,և շատերը չընդունվեցին ցածր գնահատականների պատճառով։ Ամեն օր հիվանդների թիվն ավելանում էր,իսկ հիվանդանոցներում արդեն տեղ չէր մնում։ Մարդիկ սկսեցին ավելի շատ թեստավորվել,ինչի պատճառով թեստերի քանակը նույնպես պակասում էր։ Ամառվա կեսերից վիճակն ավելի էր թեժանում,բայց մարդիկ սկսեցին ավելի հանգիստ լինել։ Արտակարգ իրավիճակն արդեն փոխվեց կարանտինի,և տարբերություն դրա մեջ իհարկե կա։ Կարանտինի ժամանակ թույլատրված են թռիչքները,խանութները սկսեցին բացվել,մարդիկ արդեն գնում էին աշխատանքի,դպրոցները բացվեցին,բայց երեխաները դասի են գնում արդեն նոր կանոնակարգով։

հայրենիքին նվիրված ձբանաստեղծությունների վերլուծությունը։

Մենք անցել ենք արդեն 3 բանաստեղծություն,որոնք նվիրված են հայրենիքին։ Դրանք են Ավետիք Իսահակյանի <<Էյ ջան հայրենիք>>, Համո Սահյանի <<Հայաստան ասելիս>> և Եղիշե Չարենցի <<Հայրենիքում>> բանաստեղծությունները։ Սկսենք ամենահեշտ և իմ կարծիքով ամենագեղեցիկ բանաստեղծությունիղ,որն ինչպես ասացի կոչվում է <<Հայաստան ասելիս>>։ Այն ոնի 4 տուն, և գրված է շատ հեշտ, հասկանալի ձևով։ Առաջին տան մեջ ինձ շատ են դուր գալիս այս տողերը<< Հայաստան ասելիս այտերս այրվում են,Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են>>,քանի որ այս տողերի միջոցով հեղինակն ուզում է ցույց տալ իր մեծ սերը Հայաստանի նկատմամբ,որ նույնիսկ անունը լսելիս նրա ծնկները ծալվում են։ Անցնենք հաջորդ տողին,որտեղ ասում է << Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է>>։ Այստեղ մեզ փոխաբերական իմաստով ասում են,որ նա կարոտ է առնում Հայաստան ասելիս։ Մյուս տեղը գրած է <<Հայաստան ասելիս թևերս բացվում են>> և նույնն այստեղ,Հայաստան ասելիս նա իրեն սկսում է ազատ և պարզ զգալ։ Ամեն տան վերջում գրած է <<Չգիտեմ ինչու է այդպես>>,իմ կարծիքով դա արդեն կախված է նրա անվերջ սիրո մեջ իր հայրենիքի նկատմամբ, և դա կա ամեն մեկիս հոգու խորքում։ Անցնենք հաջորդ բանաստեղծությանը,որը կոչվում է <<Հայրենիքում>>։Այն արդեն ունի 3 տուն,բայց տողերն իրար նման չեն։ Սկզբում Եղիշեն բնութագրում է Հայաստանի լեռներն ու բնությունը և դրան կից իր սերը հայրենիքի նկատմամբ։ Առաջին տան վերջին տողերում ասում է <<Մենակ էի ես,ինձ հետ էիր դու>>, մենակ էր նա նստած,բայց հոգով իր հայրենիքի հետ միասին։ Երկորդ տան մեջ նույնպես սկսում է բնութագրել իր զգացողությունները,կից բնութագրելով բնությունը։ <<Զարթնում էր իմ մեջ սուրբ անուրջի,կարոտն այն հին,աստղային,անհուն>> ամենագեղեցիկ տողերն են ինձ համար,որովհետև նա նայում էր իր հայրենիքի հողերին,լճերին,քարերին,լեռներին ,ու դրանից սկսում էր կարոտ առնել։ Այնտեղ գրված է <<Կանչում էր,կանչում ձյունոտ լեռներում,մեկը կարոտի իրիկնամուտին>> և <<Իսկ գիշերն իջնում ծածկում էր հեռուն, խառնելով հոգիս աստղային մութին>>։ Հեղինակին կանչում են,բայց նա նույնիսկ ուշադրություն չի դարցնում,քանի որ խորասուզված էր իր մտքերի մեջ, և երբ գիշերը գա, կխառնի նրա հոգին աստղային մութին,այսինքն հեղինակը լիովին կկտրվի իրական աշխարհից,կգնա իր հոգու հետ, երազելով հայրենիքի մասին։

Վերջապես վերջին 3-րդ բանաստեղծությունը,որը կոչվում է <<Հեյ ջան հայրենիք>>։ Բանաստեղծությունն ունի 4 տուն,և այն տարբերվում է բոլոր բանաստեղծություններից,քանի որ գրված է բարբառով։ Իսահակյանի այս բանաստեղծության ամեն տողի մեջ կան բարբառային խոսքեր,ինչը այն սարքում է ավելի այսպես ասած մերոնցական։ Իսահակյանը չի ամաչել ու օգտագործել է այնպիսի արտահայտություններ,ինչպես <<Քու հողին մեռնեմ,անգի՛ն հայրենիք>>,<<Բալեքիդ մատա՛ղ,մատա՛ղ քու սիրուն>>,<<Հազարն էլ սրտանց քեզ մատա՛ղ անեմ>> և այլն։ Ի տարբերություն Չարենցի,այս բանաստեղխությունը թաղծոտ չի գրած,այլ ավելի ուրախ է։ Տեղ-տեղ կա պատմության դրվագներից տողեր <<Մենակ բալեքդ, արուն ծովի մեջ>>։

կղզի մուկտֆիլմի հարցեր

  1.  Բնապահպանական ի՞նչ խնդիրներ տեսաք մուլտֆիլմում
  2. Գրել փոքրիկ վերլուծություն մուլտֆիլմի մասին՝ներկայացնելով բնապահպանական խնդիրներ
  3. Ամփոփմիչ մասում ներկայացրեք ձեր կարծիքը նշված խնդիրների արդիականության և լուծումների մասին
  1. Մուլտֆիլմում ներկայացված են շատ էկոլոգիական խնդիրներ,որոնք մեծ վնաս են հասցնում բնությանը,դրանցից էր օրինակ պալմա(ծառ) կտրելը։ Բացի դրանից մարդիկ եկան և սկսեցին նավթ արտահանել,մինչև վերջին կաթիլը։ Նրանք մեծ նավերով էին գնում ու գալիս,ու դրա պատճառով ջուրը սկսվում է ախտոտվել։
  2. Մուլտֆիլմում ցուցադրված է,թե ինչպես է կղզում մնացած մարդը փորձում այնտեղից դուրս գալ,բոլորը գալիս էին այդ կղզի իրենց կարիքների համար,սակայն միշտ մոռանում էին փոքրիկ մարկուկի մասին։ Դրան կից մուլտֆիլմում ներկայացնում են,թե ինչպես են մարդիկ իրենց կարիքները հոգալու համար փչացնում բնությունը։ Մեկը թղթե նավակ էր բաց թողել օկվիկանոս,մյուսը մեծ նավով ընկել էր շնաձկի հետևից,կղզում մնացած մարդու հետ ինտեռվյուից հետո լիքն աղբ են թողում և այլն։
  3. Իսկապես մեծ խնդիրներ տեսա,որոնք մարդիկ փորձում են լուծել,բայց չեն անում։ Ես համարում եմ,որ խնդիրները պետք է լուծվեն հնարհավորինս արագ,քանի որ եթե այսպես շարունակվի խնդիրներն ավելի դժվար են դառնալու լուծման հարցում։ Նախ առաջինն որսը շնաձկների վրա պետք է արգելել,երկրորդը պետք է տուգանել օվկիանոսն աղտոտելու համար։ Արդեն կան տեխնոլոգիաներ,որոնց շնորհիվ կարելի է օրվա մեջ ջրի մեջից 2 տոննա աղբ հանել։