Հունվարյան ստուգատես

Այս հունվարն իմ համար շատ հետաքրքիր անցավ,ես մասնակցեցի լիքը հետաքրքիր դիջիթեքների,ամեն ուրբաթ գնում էինք ճամփորդությունների և այլն։

ԴԻՋԻԹԵՔՆԵՐ

Այս ամիս մասնակցել զանազան շատ հետաքրքիր դիջիթեքների,առաջինը դա ֆինանսների քննարկումն էր ընկեր Ելենայի և <<Ինեկոբանկ>>-ից հրավիրված հյուրերի հետ։Ուսուցիչների դիջիթեքներից ես նաև մասնակցել եմ ընկեր Էլյայի շատ հետաքրքիր ազգագիտության դիջիթեքին,որտեղ հրավիրել էին ազգագրագետի։ Աշակերտների դիջիթեքներից ես մասնակցել եմ Թամարայի և Լիլիթի անիմեին նվիրված դիջիթեքին,Հրաչուհու և Անուշի <<Առողջ սնունդ>> դիջիթեքին։ Նաև մի քանի անգամ մասնակցել եմ Հրաչուհու դիջիթեքներին,որպես օպերատոր։ Ես ներկայացրել էի սինեմոգրաֆիա դիջիթեքը,որում պատմում էի,թե ինչպես են նկարահանում ֆիլմերը։

Մարզական ստուգատես

Մարզական ստուգատեսը շատ հաճելի ստուգատես էր։ Ես մասնակցել եմ հեծանվավարությանը,միակ մինուսն այն էր,որ ձեռքերս ցառցակալել էին։ Բացի հեծանվավարությունից գնացել եմ նաև սահադաշտ,այնտեղ մեզ հետ եղել են ընկեր Հրայրը,ընկեր Մարիամը,ընկեր Էլյան և Մարիամ Մինասովնան։

Բնագիտական ստուգատես

Բնագիտական ստուգատեսի ժամանակ ես առաջին անգամ պատրաստեցի օճառ,ընթացքն ինձ շատ դուր եկավ։ Կարող եք դիտել այստեղ։

Մասնագիտական ստուգատես-ճամփորդություններ

Ամեն ուրբաթ օրը մենք մի խմբով ընկեր Դիանայի,ընկեր Արտակի և իհարկե Մարիամ Մինասովնայի հետ գնում ենք գինու,կոնյակի և այլ խմիչքների գործարաններ։ Ներկայից պահին գնավել ենք Ոսկեվազ,Ալլուրիա և Արմենիա գինու գործարաններ,իմ ամենասիրածն Ալլուրիան է,ամենահամեղ գինին իրենց մոտ էր։ Պատվելի Թամարի և ընկեր Նելլիի հետ գնացել էինք Աշտարակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *