Հաշվետվություն

Սա իմ առաջին ուսումնական տարին էր քոլեջում: Ես կարճ կամփոփեմ,թե ինչով եմ զբաղվել ամբողջ տարվա ընթացքում:

1-ին կիսամյակ:

1-ին կիսամյակը սկսվեց շատ հետաքրքիր ճամփորդությամբ: Մենք առաջին կուրսեցիների հետ մեկնեցինք բերդեր: Դա իմ ամենաառաջին ճամփորդությունն էր,որի ընթացքում նոր ծանոթություններ ձեռք բերեցի,իսկ մանրամասն կարդացեք այստեղ: Բացի դրանից տեղի էր ունեցել մեծ փառատոն կրթահամալիրի հիմնադրի՝Աշոտ Բլեյանի ծննդյան 65 ամյակի պատվին:
Ունեցանք մեր առաջին «Հեքիաթի ժամը»,որի ժամանակ քննարկեցինք «Աներևույթ թագավորություն հեքիաթը»: Միասին դիտել ենք «Ոսկե ցլիկը» գլուխգործոց ֆիլմը: Ամսվա վերջում մենք մեկնեցինք հրաշք քաղաք Գյումրի:

Ռուսերենի դասերին ուսումնասիրեցի Կոմիտասին,իսկ հասարակագիտաության դասերին սկսեցինք քննարկել հասարակական թեմաներ:

Ես անցել էի օնլայն դասընթացների,ուստի շատ նախագծերի,ճամփորդությունների չեմ մասնակցել: Հաշվետվությունս կշարունակեմ հունվար ամսից:

2-րդ կիսամյակ

Հունվար ամիսը համարվում է ճամբարային ամիս,որի ժամանակ մենք մասնակցում ենք դիջիթեքների,նախագծերի ու դասընթացների: Մանրամասն այստեղ:

2-րդ կիսամյակում շատացան մեր հեծանվավարության դասերը: Ահա դրանցից մեկը: Ռուսերենից կատարեցինք նախագիծ նվիրված հայ գիտնականներին:

Ընկեր Նելլիի հետ ուսումնասիրեցինք Երևանի արձանները:

Այս կիսամյակ հանդիպում ունեցանք կրթահամալիր նոր տնօրենի հետ:

Մենք ներկայացրեցինք կնոջ,որը փոխել է աշխարհը: Իմ դեպքում դա Կոկո Շանելն է:

Այս կիսամյակ նաև մասնակցել եմ զանազան ճամփորդությունների: Դրանցից են Արատեսը,15 կմ քայլքը Մեծ Շարա լեռով,ու կրկին Արատես: Հունիս ամսվա ընթացքում ունեցել ենք քաղաքային թափառումներ,այցելել ենք կենտրոնական բանկ: Այսքանն էր այս ուսումնական տարին,կտեսնվենք հաջորդ տարի:)