Քարավանատներ

Սելիմի Քարավանատուն

Սելիի քարավանատունը գտնվում է Սելիմի լեռնանցքի լանջին ,ինչի հանգամանքով էլ ձեռք բերել իր անունը։ Քաարավանատունն ունի 3 դահլիճ։ Հիմնական դահլիճն ունի 9մ երկարություն,երկրորդը 26,իսկ երրորդը 3մ։ Քարավանատան ձախ կողմում քանդակված է առյուծ,իսկ աջ կողմում ցուլ։ Քարավանատունը կառուցված է գորշ, սրբատաշ բազալտով:Տանիքը վերևից ծածկված է լայն, սրբատաշ, միմյանց ագուցված սալերով, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը հասնում է 2 մետրի: Քարավանատունը վերանորոգվել է 1956-59թթ։

Գտնվելու վայրը

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը թվագրվում է 13-րդ դարին։ Այն գտնվում է Անին ու Դվինն իրար հետ կապող ճանապարհին։ Իջևանատունն ունի 1 մուտք։ Դրա կենտրոնական մասը նախատեսված կենդանիների համար,իսկ կողային մասերը սպասավորների համար։

Նյութը

Հարժիսի քարավանատուն

Հարժիսի քարավանատունն իր կառուցման ձևով նման է Սելիմի քարավանատանը։ Հիմնականում պահպանվել է նրա արևելյան մասը։ Նրա մուտքին պահպանվել է վնասված արձանագրությունը և Օրբելյան Բեշքեն իշխանի անունը «Ի ԹՎ: ՉԿԸ: ԵՍ ԻՇԽԱՆ ՕՐՊԵԼ ԲԷՇՔԵՆ…»

Նյութը

Թալինի քարավանատուն

Թալինի քարավանատունը կառուցվել է Թալին-Դաշտադեմ ճանապարհի ձախ կողմում։ Այն համարվում է Հայաստանի ամենամեծ քարավանատունը,ինչի պատճառով նրան անվանում են նաև Թալինի մեծ քարավանատուն: Բաղկացած է երեք կառույցից։ Բոլոր երեք կառույցներն ունեն մեկական մուտքեր և բացված են հարավային կողմից: Քարավանատան հարավարևելյան անկյանը կից առկա է ոչ մեծ սենյակ, որը հավանաբար ծառայել է պահակասենյակ: Բակը ներսի պարագծով, կողք-կողքի դասավորվածությամբ ունեցել է ճակատային բացվածքով թաղակիր սենյակներ` առևտուր, ապրանքափոխանակություն, առևտրային գործարքներ իրականացնելու:

Նյութը

Ջրափիի քարավանատուն

Այն 10-11 դարերի քարավանատուն է ։ Կառուցված է սև տուֆերից։ Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է` 31մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ: Ըստ երկայնքի` երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *