Ագրոտուրիզմ

  • բովանդակություն։
  • Ի՞նչ է Ագրոտուրիզմը
  • Ագրոտուրիզմի զարգացումը
  • Ագրոտուրիզմի տիպերը
  • Ագրոտուրիզմի պլյուսներն ու մինուսները
  • Ի՞նչպես զարգացնել ագրոտուրիզմը Հայաստանում

Ի՞նչ է Ագրոտուրիզմը

Ագրոտուրիզմը բառացիորեն թարգմանված նշանակում է “Գյուղային տուրիզմ”։ Ես այն ավելի շատ կդասեի պասիվ/հանգիստ տուրիզմի շարքում։Ենթադրվում է,որ զբոսաշրջիկը այս զբոսաշրջության ընթացքում ավելի լավ կծանոթանա գյուղատնտեսության հետ,կփորձի ապրել,որպես գյուղացի,բայց իհարկե կարելի է նաև ուղղակի հանգստանալ։ Ագրոտուրիզմը տարածված է Իտալիայում,ԱՄՆ-ում,Դանիայում,Գերմանիայում ու եվրոպական մի շարք այլ երկրներում։

Ագրոտուրիզմի զարգացումը

Ագրոտուրիզմը սկսեց զարգանալ մոտ 17-18 դարերում,երբ մարդիկ ավելի շատ սկսեցին տեղափոխվել մեծ քաղաքներ,բայց որոշների հոգնած լինելով քաղաքների շարժից ու աղմուկից՝վերադարձան իրենց գյուղերը։ Այդ պարզ պայմանից էլ սկսեց զարգանալ ագրոտուրիզմը,քանի որ ոչ բոլորն էին ծնվել ու մեծացել գյուղում,ու հաստատ կցանկանային ծանոթանալ այնտեղի կյանքին։ Հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը,որ գյուղում օդն ավելի մաքուր է,ջուրը մաքուր,խոտը կանաչ,իսկ արտադրանքը տնական և թարմ։

Ագրոտուրիզմի տիպերը

Առանձնացնում են ագրոտուրիզմի չորս տեսակ,բայց դրանց անվանումները որոշ տեղեր կարող են տարբերվել։

Անգլո-Ամերիկյան-Անգլո-ամերիկյան ագրոտուրիզմը զարգացել է ավտոտուրիզմի հետ համատեղ։Այն ապահովում է միայն հիմնական ծառայություններ,այնտեղ կարևորվում են ազգային առանձնահատկությունները։

Ասիական-համարվում է թանկ հաճույք,բայց ամբողջ տուռի ընթացքում խորացված ես բնության մեջ։Զբոսաշրջիկները մնում են այսպես ասած ՎԻՊ գյուղերում,որտեղ բացի հիմնական ծառայություններից,մատուցվում են նաև լրացուցիչ ծառայություններ։

Արևմտաեվրոպական-Ավելի շատ ես ծանոթանում գյուղական կյանքին,համարվում է շատ հարմարավետ տեսակ։

Արևելաեվրոպական-Ագրոտուրիզմը զարգացնելու համար,գյուղերը սկսեցին վերանորոգել,դրա համար համարվում է ավելի ծախսատար։

Բացի այս ամեն ինչից կան նաև տարբեր երկրներում ձևավորված ագրոտուրիզմի տեսակներ։ Օրինակ՝ Գերմանիայում զբոսաշրջիկը ապրում է ֆերմերի տանը,իր ցանկությամբ կարող է նաև մասնակցել ֆերմայի գործերին։

Ագրոտուրիզմի պլյուսներն ու մինուսները

Պլյուսներ։

Գյուղերի զարգացումներ,նոր տուրիստական ուղղությունների հայտնագործում։

Գյուղացիները լավ գումար աշխատելու համար կկարողանան մնալ իրենց գյուղերում ու զարգացնել ագրոտուրիզմը։

Հանգիստ միջավայր։

Գյուղերը կսկսվեն բարելավվել։

Կիջեցվի սոցիալական ճնշումը քաղաքներում։

Երկիրը կսկսի ավելի լավ պայմաններ տրամադրել գյուղատնտեսներին։

Կշատանա գյուղեր գնացող ուղիղ եկամուտը։

Մինուսներ։

Համարվում է ծախսատար տեսակ ու պահանջում է մշտական ֆինանսական հիմնավորում։

Հնարհավոր չէ տարվա ամեն եղանակին գնալ ագրոտուռի։

Ինչպե՞ս զարգացնել ագրոտուրիզմը Հայաստանում։

Իրականում Հայաստանն ագրոտուրիզմը զարգացնելու համար բոլոր պայմաններն ունի։ Այն կարող է լավ զարգացում ապրել Լոռու,Գեղարքունիքի,Արմավիրի,Արագածոտնի մարզերում։ ՏՎյալ մարզրեում զարգացած է գյուղատնտեսությունն ,ու ամեն մարզում դրա տարբեր ճյուղերը։ Ագրոտուրիզմին զարգանալու հետ մեկտեղ,նաև կզարգանա գյուղանտնտեսությունը,ու կբարելավվեն գյուղերի ներկա վիճակները։ Եթե ուզում ենք զարգացնել ֆերմային գործն,ապա կարելի է լավացնել Լոռվվա,Տավուշի մարզերի գյուղերի վիճակները։ Գեղարքունիքի մարզում զարգացած է ձկնաբուծությունը,այնտեղ էլ լավ զարգացում կապրի Ագրոտուրիզմը։ Միակ խնդիրը,որի հետ ես բախվեցի,դա մեր գյուղերի որ այդքան բարելավ վիճակն է,քանզի մինչև հիմա դեռ ոչ բոլոր գյուղերում է լավ ճանապարհ ասֆալտապատված,ու բացի այդ որոշ գյուղերում հաճախ եմ հանդիպել աղտոտված միջավայրներ։ Առաջարկում եմ ամեն մարզում բարելավել մեկ-երկու գյուղ, ու այդտեղից սկսել զարգացնել ագրոտուրիզմը զանազան տարբերակներով։ Ագրոտուրիզմն առաջին տարիներին կթվա բարդ,բայց սկզբնական զարգացող գյուղերի հետ համատեղ,կզարգանան նաև մյուսները՝դեպի գյուղեր գնացող ուղիղ եկամուտի հիման վրա։ Կավելանան նոր աշխատավայրեր ու կլավանա գյուղական կյանքը։

Հղումներ։

հղումա

հղումբ

հղումգ

հղումդ

հղումե

հզումզ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *