,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ

9.3. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով ընտրելու իր նախասիրած գործունեությունը, խորացված ուսուցումը, ակումբը, լրացուցիչ կրթությունը:

9.4. Սովորողն ուսումնառության ընթացքում օգտվում է ինքնավարության իր ընտրած տարբերակից, ինքնասպասարկումից և ազատությունից ` իր ստեղծագործական ներուժը, մասնագիտական հետաքրքրությունները դրսևորելու և զարգացնելու նպատակով: Մասնաճյուղի ղեկավարը, Տնօրենը աջակցում են, որ սովորողներն անարգել իրացնեն իրենց ինքնավարությունը մասնաճյուղում, կրթահամալիրում:

9.6.  Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: 

9.8. Սովորողն իրավունք ունի իր ընտրությամբ մասնակցելու ցանկացած ծրագրի կազմման, իրականացման, գնահատման, տարածման աշխատանքներին:

Ընտրել եմ այս կետերը, քանի որ նրանք կողմ են ուսանողի զարգացմանը յուրաքանչյուր ոլորտում, օգնելով նրան պահպանել իր իսկ իրավունքները։ Նաև ուսանողները ձեռք են բերում բազում հնարավորություններ, ինչը մեծ օգուտ է հանդիսանում նրանց համար։ Այսպիսով կրթահամալիրում բոլորին տրվում է ազատ խոսքի, մտածելու ու հետաքրքիր նախագծեր ու առաջարկներ անելու իրավունք:v

Աշխատանքի պայմանագիր

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի ` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք, իսկ գործատուն ՝ աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել օրենսդրությամբ սահմանված աշխատանքային պայմանները։ Դրանում պարտադիր պետք է նախատեսվի հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը, տևողությունը և այլն։ Աշխատանքի ընդունվելիս գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ։ Այն կնքվում է նաև փորձաշրջան անցնող աշխատողների հետ (փորձաշրջանի ժամկետն առավելագույնը 3 ամիս է, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ՝ մինչև 6 ամիս)։

Աշխատանքային պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին ՝ այն ստորագրելուց հետո 3 օրվա ընթացքում։ Այն, որպես կանոն, կնքվում է անորոշ ժամկետով ՝ բացառությամբ, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով ` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները։

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։ Գործատուի նախաձեռնությամբ այն կարող է լուծվել, օրինակ ՝ կազմակերպության լուծարման, հաստիքների կրճատման, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի ` աշխատանքի չներկայանալու դեպքերում։

Գործատուն աշխատողին չի կարող աշխատանքից ազատել վերջինիս ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում ՝ բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի։

Պայմանագիր

Պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարելուն։ Պայմանագիրը կամային ակտ է, կողմերի կամավոր համաձայնություն։ Պայմանագիր կնքելուն հարկադրել չի թույլատրվում, բացառությամբ այն դեպքերի, երբ պայմանագիր կնքելու պարտականությունը նախատեսված է օրենքով կամ կամովին ստանձնած պարտավորությամբ։

Պայմանագրերի տեսակները տարբեր են։ Դրանցից են `

1. Հիմնական ու նախնական պայմանագիր

Նախնական են համարվում այն պայմանագրերը, որոնցով պայմանավորվող կողմերը պարտավորվում են դրանով նախատեսված պայմաններով ապագայում կնքել հիմնական պայմանագիր։

Հիմնական է համարվում այն պայմանագիրը, որը կողմերի համար անմիջականորեն առաջացնում է գույքի փոխանցման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական պարտականությունների իրականացման հարաբերություններ։

2. Հատուցելի ու անհատույց պայմանագիր

Հատուցելի են համարվում այն պայմանագրերը, որոնցով մի կողմի կատարվածի դիմաց մյուս կողմը պետք է փոխհատուցի։ Հատուցումը կարող է լինել դրամով, գույքով կամ որոշակի աշխատանքի կատարմամբ։

Անհատույց է ճանաչվում այն պայմանագիրը, որով կողմը պարտավորվում է որևէ բան հանձնել մյուս կողմին, առանց նրանից վճար կամ այլ հանդիպական կատարում ստանալու։ Օրինակ ` գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, նվիրատվության պայմանագիր։

3. Կոնսենսուսալ ու ռեալ պայմանագրեր

Կոնսենսուալ են համարվում այն պայմանագրերը, որոնց կնքման համար բավական է միայն կողմերի համաձայնությունը, որևէ գործողության կատարում չի պահանջվում։

Ռեալ են կոչվում այն պայմանագրերը, որոնք կնքված են համարվում, երբ կողմերի փոխադարձ համաձայնության հիման վրա կողմը մյուսին իր է հանձնում։

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:

Ընդունվելով ՄՍԿՀ ընտրեցի զբոսաշրջության բաժինը և սկսեցի մասնագիտանալ այդ ոլորտում։ Ընտրության կոնկրետ պատճառ չկա։ Այս ոլորտը ինձ բավականին հետաքրքրում էր և գումարած դրան լեզուներ սովորելու հնարավորությունը դրթեց ինձ գնալ այդ քայլին։

Առաջին կուրսից հենց սկսեցինք ճամփորդելը դեպի տարբեր վայրեր, ուսումնասիրել և տպավորել դրանք մեր մտքում։

Ընթացքում սովորում և խորացնում էինք լեզուների իմացությունը` իսպաներեն, անգլերեն, ռուսերեն և իհարկե հայերեն։ Մասնագիտական առարկաները նույնպես շատացնում էին մեր գիտելիքները։

Հետագայում պատրաստվում ենք ինքնուրույն կազմել ճամփորդությաններ և կատարել ավելի լուրջ քայլեր։