Հնավայրեր

Շենգավիթ հնագույն քաղաք֊բնակավայր֊ՇԵՆԳԱՎԻԹԸ եզակի վաղ երկրագործական բնակատեղի է Մերձավոր Արևելքում (Ք.ա IV-III հզ., վաղ բրոնզ): Գտնվում է Երևան քաղաքի հարավ-արևմտյան մասում` Երևանյան լճի արևելյան հրվանդանին: Հուշարձանը ներկայումս զբաղեցնում է 6,0 հա տարածություն և ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու փոքր փողոցներով: Շենգավիթի պեղումներից հայտնաբերված հարուստ հնագիտական նյութը կարելի է տեսնել հնավայրի համանուն թանգարանում:Հնագիտական պեղումներից պարզվել է, որ այս բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով և ունեցել է դեպի Հրազդան (հնում` Իլդարունի) գետը տանող ստորերկրյա սալածածկ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը:

Կարմիր բլուր֊ ԹԵՅՇԵԲԱԻՆԻ – ուրարտական քաղաք-ամրոցը հիմնադրվել է Ք.ա. 685-645 թթ.` Ուրարտուի թագավոր Ռուսա Բ-ի կողմից, Թեյշեբա աստծո պատվին: Գտնվում է Երևան քաղաքի հարավ- արևմտյան արվարձանում, Կարմիր Բլրի վրա: Անվանումն ստացել է քաղաքի կործանման ժամանակ առաջացած հրդեհի հետեվանքով պատերի այրված աղյուսից գոյացած և միջնաբերդը ծածկած հողի հաստ շերտի պատճառով:Քաղաքը զբաղեցրել է 100,0 հա տարածություն, բուն միջնաբերդը` 4,0 հա: Եղել է խոշոր վարչատնտեսական կենտրոն, երկհարկ միջնաբերդով, որտեղ տեղակայված են եղել բրուտագործական, զինագործական, մետաղագործական արհեստանոցներ, գինու և գարեջրի մառաններ, հացահատիկի շտեմարաններ, անասնանոցներ (առաջին հարկ), սյունաշար սրահներ ու բնակելի սենյակներ (երկրորդ հարկ): Թեյշեբաինիի պեղումներից հայտնաբերված հնագիտական նյութը կարելի է տեսնել ՙԷրեբունի՚ պատմահնագիտական արգելոց – թանգարանում:

Բիայնական դամբարան֊ Դամբարանի որմնախորշերում տեղադրված 5 աճյունասափորներն ու հնագույն իրերը մասնագետներին թույլ տվեցին որոշակի ենթադրություններ անել դրանում ամփոփված մեր նախնիների սոցիալական կարգավիճակի ու նրանց հավատալիքների մասին։ Սիմոն Հմայակյանի խոսքով, Վանի թագավորությունում ընդունված էր թաղման 3 ծիսակարգ` դիաթաղում, դիակիզում և դիամասնատում։ Դամբարանում հայտնաբերված աճյունասափորներում գտնվեցին դրանցից միայն երկուսի հետքերը` դիակիզման ու դիամասնատման։ «Դիադրման ապացույց մենք չգտանք, այսինքն` ամբողջական կմախք չհայտնաբերվեց։ Նման դամբարաններում հիմնականում հուղարկավորում էին սոցիալական բարձր դիրք ունեցող մարդկանց։ Դամբարանի ձևն է դա հուշում։ Վկայում է նաև կնիքը, որ հայտնաբերվեց դամբարանում։ Կնիքը բարձր դիրքի նշան է, քանի որ դրանով կնքվում էին և՛ նամակները, և՛ պահեստները»,– պատմում է մասնագետը։

Բիայնական Դամբարանի նյութ֊https://www.google.com/amp/s/armeniasputnik.am/amp/20190505/inch-e-taqnvac-3000-amya-urartakan-dambarani-vormnaxorsherum-18426564.html
Կարմիր բլուր նյութ֊https://idiscoverarmenia.com/%D5%AF%D5%A1%D6%80%D5%B4%D5%AB%D6%80-%D5%A2%D5%AC%D5%B8%D6%82%D6%80-%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D6%80%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%B6%D5%A1%D5%BE%D5%A1%D5%B5%D6%80/
https://yerevancard.com/am/category/museums/karmir-blur-museum
Շենգավիթ բնակավայր֊https://bidfortrip.com/page/shengavit-settlement
https://yerevancard.com/am/category/museums/shengavit-museum