Նախագիծ

Նպատակը՝ ճանաչել Երևանում և Երևանից դուրս գտնվող պատմական հնավայրերը, որոնք հնարավորություն կտան առավել պատկերավոր և խորը ուսումնասիրել պատմական տվյալ ժամանակահատվածը։ Այս նախագծի շրջանակներում էլ կգնանք բացահայտելու ու ուսումնասիրելու բոլոր հնավայրերը։ Այցելելով հնավայրեր, կկազմենք հնավայրերի և մնացյալ տեղեկությունների մասին վիճակագրություն։ Վիճակագրությունը կլինի նաև աուդիո տարբերակով` ձայնային։
Խնդիրները՝
• Հնավայրերը դարձնել ուսումնաական միջավայր՝ հետազոտության և ուսումնասիրության համար
• Հնավայրերը դարձնել հանրաճանաչելի
Մասնակիցներ՝ քոլեջի ուսանողներ (3-1 կուրսի ուսանողներ).
1. Ռոզա Խաչատրյան
2. Թամարա Մանուկյան
3. Հրաչուհի Մանվելյան
4. Վիկտորյա Պողոսյան
5. Անուշ Հարությունյան
6. Լիլիթ Գրիգորյան
7. Բելլա Մարտիրոսյան
8. Էլեն Աբրահամյան
9. Էմանուելա Բուլղադարյան
10. Մելանյա Սարգսյան
Ընթացք/ քայլեր՝
• Ուսանողները հնավայր-հուշարձանների մասին փնտրում և հավաքում են տեղեկություններ համացանցից, գրքերից։
• Իրականացնել ուսումնական ճամփորդություններ դեպի հնավայրեր:
• Մասնակցել պեղումների
• Ուսումնասիրությունների ներկայացում տեսանյութերի, տեքստի, լուսանկարների տեսքով։
Այցելվող հնավայրերը՝
Էրեբունի ամրոց
Կարմիր բլուր հնավայր
Երևանի բիայնական դամբարան
Կարմիր բերդ հնավայր (Զովունի)
Շենգավիթ՝ Երևանի հնագույն քաղաքատեղի
Արգիշտւխինիլի-Արմավիր
«ՄԵԾԱՄՈՐ» ՊԱՏՄԱՀՆԱ – ԳԻՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆ
Աղձքի դամբարան
ԱՐՏԱՇԱՏ ՄԱՅԱՐԱՔԱՂԱՔ ՀՆԱՎԱՅՐ
Դվին
Նախապատրաստական աշխատանքներ. տեղեկություններ հնավայրերի մասին`
Ռոզա Խաչատրյան- Շենգավիթի հնավայր, Երևանի ուրարտական դամբարան, Կարմիր բլուր հնավայր, Մեծամորի հնավայր
Թամարա Մանուկյան- Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարան
Արդյունք՝
10+1 պատճառ /Ինչու՞ պետք է այցելել ուրարտական հնավայրեր՝ Էրեբունի և Երևանի բիայնական դամբարան
10+1 պատճառ/Ինչու՞ պետք է այցելել Կարմիր բլուր կամ Թեյշեբայինի և Շենգավիթ հնագույն քաղաք-բնակատեղիները։
Հարցեր անցորդներին, տեղաբնակներին`
1. Արդյո՞ք գիտեք հնավայրի մասին, իեթե այո, ի՞նչ կպատմեք հնավայրի մասին
2. Ե՞րբ եք առաջին անգամ լսել հնավայրի մասին
3. Ի՞նչ կհորդորեք այն մարդկանց, որոնք դեռ չեն լսել ու որևէ տեղեկություն չունեն հնավայրի մասին
4. Ձեզ պատմական ու հայկական արմատներին հավատարիմ մարդ համարու՞մ եք, եթե այո, ապա ինչու՞

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *