գաստրոտուրիզմ

Գաստրոտուրզմը բառացիորեն կարելի է թարգմանել,որպես ուտեստային տուրիզմ։ Դրա գլխավոր նպատակն է այցելել երկրներն ու ծանոթանալ այնտեղի տրադիցիոն ուտեստների հետ։Այսինքն տվյալ երկիր այցելելու գլխավոր նպատակը դա ազգային ուտեստներ համտեսելն է։ Հաճախ կարելի է կարծիք կազմել տվյալ ազգի մասին,ուղղակի փորձելով ազգային խոհանոցը։ Օրինակ՝գերմանացիների ազգային խոհանոցը հիմնականում կազմված է մսային ուտեսնտերից,խմիչքներից հաճախ էր օգտագործվում գարեջուր։ ըստ այս տվյալների,ես կարող եմ պատկերացնել,իսկ հետո նաև համոզվել<որ գերմանացիները նախկինում եղել են տաքարյուն։ Կան գաստրոտուրիզմի տարբեր ձևեր,բայց հիմնականում միայն երկուսն են առանձնացնում՝

Քաղաքային տուռեր- Զբոսաշրջիկները այցելում են ազգային հայտնի ռեստորաններ։

Գյուղային տուռեր- Զբոսաշրջիկները համտեսում են էկոլոգիապես ավելի մաքուր սնունդ։

Բացի սրանցից առանձնացնում են նաև՝

Տոնական տուռեր-Այցելում են փառատոններ ուտելիքի հետ կապված,մասնակցում են գաստրոտոների։

խոհարարական տուռեր-կարող ես խոհարարական պրակտիկա անցնել։ Սովորում եք ազգային ուտեստների պատրաստեկու ձևը։

առանձնացված տուռեր՝կոնկրետ պրոդուկտի համար-Այցելում եք գինեգործարաններ կամ տեսնում եք ինչպես են պանիր սարքում

էկոլոգիական տուռեր-էկոլոգիական պրոդուկտների մասին տուռեր

բոլոր այս տուռերի կոմբինացված տուռեր։

Գաստրոտուրիզմի պրակտիկան տարբեր երկրներում

 Գաստրոտուրիզմը Եվրոպայում տարածված տուրիզմի տեսակ է։ Կդիտարկենք մի քանի երկրի օրինակ։

Գաստրոտուրիզմը Ուկրաինայում

Ուկրաինան հաճախ առանձնացնում են միայն ճարպի համար,բայց այդ երկիրը բացի ճարպից ձեզ կարող է առաջարկել լիքը ուրիշ ազգային ուտեստներ։ Ուկրաինայի ամեն քաղաքում ձեզ կառաջարկեն տարբեր ազգային խոհանոցի ուտեստներ։ Օրինակ Օդեսսայում տարածված է ծովամթերքը,Լվովում՝պանրիկներ թեյի հետ,իսկ Կիևում տրադիցիոն կիևյան կոտլետներ։ Բացի ռեստորանային ուտեստներից,կարելի է մասնակցել ազգային փառատոնների,որոնք նվիրված են ուտեստներին։ Կաձանձնացնեմ Սորորչինական Փառատոնը։

Գաստրոտուրիզմը Գերմանիայում

Գերմանիան հայտնի է իր գարեջրով և նրբերշիկներով,բայց ազգային խոհանոցը չի սահմանափակվում միայն այս երկու տարատեսակով։ Գերմանիայի տարբեր մասերում ձեզ կառաջակրեն տարբեր ուտեստներ։ Հյուսիսային գերմանիայի խոհանոցում մեծ տարածություն ունի սև հացը,իսկ խոհանոցն ավելի մոտիկ է սկանդինավյանին։ Բավարիայում շատ են օգտագործում կաթնամթերք,ու անկասկած ձեզ այնտեղ կհյուրասիրեն բավարիական արդեն հայտնի դարձած գարեջուրը։Արևմուտքում մեծ տարածություն ունի գինեգործությունը։ Ամենամեծ փառատոնները կապված են գարեջրի հետ։ Օկտոբեռֆեստը համարվում է ամենամեծ գարեջրային փառատոնը Գերմանիայում,որը տարեկան այցելում է 6 միլիոն մարդ։ Այն անցկացվում է սեպտեմբերի կեսից,մինչև հոկտեմբերի սկիզբ։

Իտալիայի Գաստրոտուրիզմը

Իտալիայում ընդունված է ուտելիքը վայելել լավ գինով։ Իտալական խոհանոցը տարածված է ամբողջ աշխարհով մեկ իր հեշտության և հասանելության պատճառով։ Ինչը վերաբերվում է գաստրոտուռերին,ապա դրանք անցկացվում են փոքր խմբերով,հիմնականում կենտրոնացված են մեկ ռեգիոնի խոհանոցի առանձնահատկությունների վրա։ Ավելի երկար տուռերը իրենց մեջ կարող են ընդգրկել նաև տուռեր դեպի հարևանյան երկրներ,որպեսզի տուրիստը իտալական խոհանոցը կարողանա համեմատել մյուս վերջինիս հարևանների հետ։

Ֆրանսիայի Գաստրոտուրիզմը

Ֆրանսիան հայտնի է ոչ միայն կոնյակի,շամպայնի,գինու և պանրի համար։ Ինչպես բոլոր թվարկված երկրներում,այստեղ էլ է խոհանոցը տարբերվում ռեգիոններով։ Ֆրանսիան համարվում է գաստրոտուռերի ամենամեծ կենտրոնը Եվրոպայում։ Բացի դրանից այնտեղ շատ են անցկացվում գինու հետ կապված փառատոնները։ Դրանք հիմնականում անցկացվում են աշնանը,քանի որ այդ վախտ է սկսվում գինեարտադրությունը։ Սեպտեմբերին Բուրգունդիայում անցկացվում է մի քանի գինային փառատոն։Նոյեմբերից դեկտեմբեր նույնպես անցկացվում է դրա նման փառատոն,բայց ուրիշ քաղաքում։

Գաստրոտուրիզմը Հայաստանում

Հայաստանում գաստրոտուրիզմը կարելի է համարել զբոսաշրջության զարգացած տեսակ։ Կնշեմ,որ ամեն մարզում տարբեր է ազգային խոհանոցը։Ի դեպ հայկական լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակույթային ժառանգության ցանկում։ Բայց ինչո՞վ է նաև հայտնի Հայաստանի խոհանոցը բացի լավաշից։ Կռիվների միջով անցած տոլման համարվում է զբոսաշրջիկների մոտ տարածված ուտեստ։ Բացի դրանցից կան մի շարք այլ ուտեստներ,որոնք տոլմային չեն զիչում որակով։ 2017 թվականին այցելած զբոսաշրջիկների թվի տասնյոթ տոկոսը այցելել է ազգային խոհանոցային ռեստորաններ,և շատերը դրանցից գոհ են մնացել։ Բացի ռեստորանային տուռերից կարելի է այցելել կոնկրետ մարզեր և համտեսել այնտեղի խոհանոցներն ու համեմատել միմյանց միջև։ Ամեն տարի Հայաստանում անցկացվում են տարբեր տեսակի փառատոններ,որոնք կապված են ազգային խոհանոցների հետ,բայց կան նաև գինու փառատոններ։ Օրինակ՝Սարյանի վրա ամեն տարի անցկացվում է գինու փառատոն։

Ինչպես զարգացնել գաստրոտուրիզմը հայաստանում

Գաստրոտուրիզմը ունի բոլոր պոտենցիալներն ավելի շատ զարգանալու համար։ մենք տարբերվում ենք հետաքրքիր ազգային խոհանոցով ու առանձնահատկություններով։ Համարում եմ,որ այն չպետք է զարգանա միայն Երևանի ռեստորաններում,իսկ ավելի ցանկալի է զարգացնել այն մարզերում,որտեղ կախված ռեգիոնից հորինվել են տարբեր ուտեստների ռեցեպտներ։ Հետաքրքիր կլինի նաև ավելի շատ անցկացնել ծեսեր,որոնք ուղիղ կապ կունեն ուտեստների պատրաստության հետ։ Ագրոտուրիզմի հետ մեկտեղ կարող ենք զարգացնել էկոլոգիական գաստրոտուռերը։ Փառատոններն էլ իրենց հերթին փոքր դեր չեն խաղում այս նախագիծն իրականացնելու համար։ Այո մենք ունենք շատ հետաքրքիր փառատոններ,բայց եթե նույնիսկ մենք դրանց նորմալ ուշադրություն չենք դարձնում,ապա կդարձնի արդյոք տուրիստը։ Համարում եմ,որ առաջին հեջթին մենք ինքներս պետք է ծանոթանանք գաստրոտուռերի հետ,որոնք կլինեն Երևանից դուրս և կմասնակցենք փառատոնների։ Ինչպես նաև կարելի է ամեն տարի անցկացնել կոնկրետ մարզում իր խոհանոցի մասին փառատոն։