Կոնֆլիկտների կառավարման մեթոդները

Յուրաքանչյուր կոլեկտիվում անխուսափելի են կոնֆլիկտները: Ուստի դրանցից խուսափելու, կամ կոնֆլիկտը կառավարելու համար անհրաժեշտ են մեթոդներ: Մենեջմենթի և աշխատակազմի կառավարման շատ մասնագետներ անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում այս հարցին: Արդյունքում կոնֆլիկտների գործընթացների կառավարման արդյունավետությունը նվազում է:

Կոնֆլիկտի գործընթացի պրակտիկ կառավարումը կազմակերպության շրջանակներում կոնֆլիկտի գերծընթացների կառավարման միջոցների (մեթոդների) իրականացման ընդհանրացված ուղղությունն է: Ազդեցության օբյեկտ են հանդիսանում կոնֆլիկտի գործընթացները: Կոնֆլիկտի վրա ազդելու մեթոդաբանության հարցն առավել հիմնախնդրային է, քանի որ հենց մեթոդաբանությամբ է որոշվում կիրառվող մեթոդների և տեխնոլոգիաների ուղղությունը, ինչը թույլ է տալիս նպատակաուղղված ազդեցություն գործել կոնֆլիկտի գործընթացի վրա:

Դրա համար մեթոդներն ու տեխնոլոգիաները պետք է արդյունավետ լինեն: Պրակտիկայում կոնֆլիկտի կառավարման ոչ արդյունավետ կազմակերպումը կարող է հանգեցնել ավելի մեծ ռեսուրսներ ծախսելուն, կազմակերպության համար ռիսկերի մեծացմանը, ինչպես նաև կոնֆլիկտն անկառավարելու դառնալուն: Այդ պատճառով էլ ցանկացած կազմակերպության համար անհրաժեշտ է մշտապես կատարելագործել կոնֆլիկտների կազմավորման համակարգը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *