Բջջաբանություն

Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը, բազմացումը և զարգացումը: Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ., երբ իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ խորշիկներ, բջիջներ: Ավելի ուշ 1680թ., հոլանդացի գիտնական,օպտիկական գործիքների մասնագետ Անտոն Լևենհուկը առաջին անգամ դիտեց կենդանի բջիջը (էրիթոցիտը)և հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները: Մանրադիտակի կատարելագործումը հնարավորություն ստեղծեց հետագայում հայտնաբերելու բջջի պրոտոպլազման (1830թ.) և կորիզը (1831թ.): Կուտակված հսկայական տեղեկության հիման վրա 1838-39թթ. գերմանացի բուսաբան Մ. Շլեյդենը և կենդանաբան Թ. Շվանը տվեցին բջջային տեսությունը, ըստ որի բջիջը համարվում է կենդանի օրգանիզմների կառուցվածքային և ֆունկցիոնալ միավոր: Բջջային տեսությունը ապացուցում է բուսական և կենդանական օրգանիզմների և ընդհանրապես օրգանական աշխարհի միասնականությունը և ժխտում մետաֆիզիկական աշխարհայացքը: Փոքր-ինչ ավելի ուշ (1858թ.) գերմանացի բժիշկ Ռ. Վիրխովն առաջին անգամ ցույց տվեց, որ օրգանիզմի ախտաբանական պրոցեսների հիմքում ընկած են բջջում տեղի ունեցող փոփոխությունները: Այսպես, օրինակ, այնպիսի ծանր հիվանդությունը, ինչպիսին է շաքարախտը, առաջանում է ենթաստամոքսային գեղձի որոշ խումբ բջիջների փոփոխման հետևանքով, երբ դրանք կրցնում են ինսուլին հորմոն սինթեզելու ունակությունը: Ներկայումս բջջային տեսությունը ընդգրկում է հետևյալ հիմնադրույթները. 1.բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը, 2.բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն, 3.բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից, 4.բազմաբջիջ օրգանիզմներում բջիջներն ունակ են տարբերակվելու, առաջացնելով կառուցվածքով ու ֆւնկցիայով ոչ միատեսակ հյուսվածքներ,օրգաններ, որոնք միմյանց հետ գտնվում են ներդաշնակ փոխկապակցության մեջ: Դրանում է օրգանիզմի ամբողջականությունը, որն իրականացվում է նյարդային և հումորալ ճանապարհով: Բջջի ուսումնասիրության մեթոդները. 1.Մանրադիտակային մեթոդ: Օգնում է ուսումնասիրելու բջջի կառուցվածքային մասերը, որոնք անզեն աչքով աննկատելի են: Լայն կիրառություն ունի սովորական լուսային մանրադիտակը, որը կարող է հետազոտվող օբյեկտը մեծացնել մինչև 3000 անգամ: 2.Բջջի քիմիական բաղադրությունն ուսումնասիրվում է ցիտոքիմիական մեթոդներով: 3.Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդ: Հնարավորություն է տալիս ուսումնասիրել բջջի կազմի մեջ մտնող մոլեկուլների տարածական դասավորությունը: 4.Ավտոռադիոգրաֆիայի մեթոդ: Այս դեպքում բջիջ են ներմուծվում նշանադրված ռադիոակտիվ ատոմներ և ապա գրանցում դրանց տեղակայումը:

Գործնական աշխատանք 2

Ջերմոցային էֆեկտ

Ջերմոցային էֆեկտ, մարդու տնտեսական գործունեությամբ պայմանավորված՝ մթնոլորտում ջերմոցային գազերի խառնուրդների  կոնցենտրացիայի  աճի հետևանքով Երկրի կլիմայի աստիճան, տաքացում։ Այդ գազերը բաց են թողնում արեգնակայինճառագայթումը և խոչընդոտում Երկրի մակերևույթից ջերմային երկարալիք ճառագայթումը։ Կլանվելով մթնոլորտում՝ վերջինիս մի մասը նորից անդրադառնում է հետ՝ Երկրի մակերևույթ, և առաջացնում ջերմոցային էֆեկտ։

Մթնոլորտում ածխածնի օքսիդների քանակի հոսքի ավելացումը կապված է քարածխի, նավթի, գազի և այլ վառելիքների այրման հետ, որը հանգեցնում է կլիմայի համերկրային փոփոխության։ Մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը հանգեցրել է կլիմայի համընդհանուր տաքացման, նախաարդյունաբերական ժամանակաշրջանի համեմատությամբ Երկրի միջին ջերմաստիճանը աճել է 0, 3-0, 6 °C-ով և 2020 թվականին կարող է կազմել 2, 2-2, 5 °C։ Դա մեր մոլորակի մակերևույթի վրա կառաջացնի խոնավության վերաբաշխում, կուժեղացնի սեզոնային, տարեկան, միջտարեկան անոմալիաները և կհանգեցնի համընդհանուր էկոլոգիական ճգնաժամի ։ Ջերմոցային գազերի արտանետումը և կլիմայի համընդհանուր տաքացումը կարելի է նվազեցնել էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործմամբ, մարդու տնտեսական գործունեության ընդհանուր հզորության նվազեցմամբ, անտառպահպանությամբ ու անտառների վերականգնմամբ և այլն։Ահա այսքանից կարելի է ենթադրել, որ կլիմայական փոփոխությունները կապված են ջերմոցային գազերի աշխատանքով։Էներգիայի այլընտրանքային էֆեկտ

Նյութը վերցված է վիկիպեդիայից

Ներկայումս էլեկտրաէներգիայի 70%-ն աշխարհում արտադրվում է
հանածո վառելիքների հիման վրա (նավթ, ածուխ, բնական գազ): Ջերմային
էներգիայի արտադրությունում հանածո վառելիքների մասնաբաժինը 90% է,
իսկ տրանսպորտում95%: Հայաստանում ըստ 2012 թ. ցուցանիշների էլեկտրաէներգիայի արտադրության 42.3% ստացվել է բնական գազից, 28.9%՝ հիդրոէներգիայից, 28.8% միջուկային էներգիայից:
1 Մեկ մարդու հաշով էներգիայի ծախսի երկրների ցուցանիշների ցանկում, Միջազգային էներգետիկ ընկերության (International Energy Agency) տվյալներով Հայաստանը
գնտվում է 82-րդ տեղում 1606.366 ԿՎ/Ժ ցուցանիշով: Էներգոծախսն մեկ
շնչի հաշվին ներկայացնում է որոշակի ժամանակահատվածում (սովորաբար մեկ տարի) մարդու կյանքի բոլոր միջավայրերում էլեկտրակա էներգիային քանակի և երկրի բնակչության թվաքանակի հարաբեությունը2
:
Ոչ ավանդական, այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը, ինչպես նաև կրճատում է էներգիայի ստացման
ծախսերը: Էներգոխնայողությունը ապրելակերպ է, ինչն էապես կարող է
նպաստել և’ շրջակա միջավայրի, և ամբողջ մոլորակի բնապահպանական
խնդիրների լուծմանը: Ներկայիս տեխնոլոգիաները, որոշակի ներդրում կատարելուց հետո, թույլ են տասիս նույնիսկ տնային տնտեսություններին ունենալ սեփական, բնական էներգիայի ստացման աղբյուրներ, գեներատորներ
և անկախանալ ընդհանուր էներգետիկական ցանցից: Սակայն բնակչության

կողմից դեռ հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում և չի ընկալվում
էներգիայի և ռեսուրսների խնայման կարևորությունն ու դրանց անխնա
սպառման հետևանքները` հատկապես գալիք սերունդների համար:
Էներգիայի վերականգնվող աղբույրները հետևյալն են.