Բագրատունյաց տոհմ ամփոփում

Բագրատունյաց տոհմը մեծ դեր է խաղացել հայոց պատմության մեջ։ Այն ձևավորվել է 885 թվականին,իսկ Աշոտ Մեծ արքան եղել տոհմի հիմնադիրը։Աշոտից հետո գահ բարձրացավ նրա որդի Սմբատը,որը երկար ժամանակ կռվում էր հորեղբոր հետ գահի համար։ Հատկապես տոհմը սկսեց ուժեղանալ Սևանի ճակատամարտից հետո,դրա ղեկավարը Աշոտ Բ-ն էր,որն ավելի հայտնի է մեզ որպես Աշոտ Երկաթ։ Նա կարողացավ Հայաստանը պահել պարսիկների ռմբակոծումից,իսկ հետո նրանց ձեռքով էլ թագադրվեց։ 961 թվականին հռչակվեց նոր Անի անունով մայրաքաղաք,որը կարձ ժամանակում հասցրեց հզորանալ։ Աշոտ Երկաթից հետո նոր թագավոր դարձավ Աբաս Ա-ն։ Նրա ու իր որդի Աշոտ Ողորմածի շնորհիվ Հայաստանը գրեթե ազատվեց բոլոր արտաքին վտանգներից,ինչպես նաև ամրապնդվեց անկախությունը։Աբասը կաթողիկոսական աթոռը տեղափոխեց մայրաքաղաք։ Աբասին ինչպես ասացի հաջորդեց Աշոտ Գ-ն,որը հզորացրեց հայկական բանակը,որի շնորհիվ պարտության մատնեց կովկասյան լեռնցիներին։ Նրա օրոք զարգացավ շինարարությունը։ Ավելի զարգացավ շինարարությունը Աշոտի որդի Սմբատ Բ Տիեզերակալի շնորհիվ։ Նա Դվինը միացրեց Հայաստանին։ Թագավորությունն էլ ավելի հզորացավ Ամբատ Տիեզերակալի որդու՝ Գագիկ Ա-ի թագավորության օրոք։ Նա կրում է <<Շահնշահ>> և <<թագավոր Հայոց և Վրաց>> տիտղոսները։ Ինչպես և մյուս թագավորների օրոք,նա շինեց և կառուցապատեց քաղաքները,հզորացրեց բանակը։ Շահնշահը միացրեց Արցախը Հայաստանին։ Գագիկ Ա-ն վերջին հզոր թագավորն էր,նրա որդիները կռվեցին գահի համար,բայց եկան հաշտության Վահրամ Պահլավունու և Վրաց թագավորի շնորհիվ։Վերջիններս ստացան տերության իրենց բաժինը,իրավիճակից օգտվեց Բյուզանդիան ու գրավեց Տայքը։ Հետգրավելու փորձերը ձախողվեցին։ Իր մահվանից առաջ Հովհաննես-Սմբատը պայմանագիր ստորագրեց,որով իր տիրությունները կանցնեին Բյուզանդիային։ Անին գրավելու փորձերը Բյուզանդիայի մոտ չհաջողվեցին,քանի որ դիրքերն ամուր պահում էր երիտասարդ արքա Գագիկ Բ-ն։ Ի վերջո Գագիկին Բյուզանդիայի կայսրը հրավիրեց մայրաքաղաք՝ժողովի։ Իհարկե ժողով չկայացավ,և նրան առաջարկեցին հանձնել Անին Բյուզանդիային,բայց ի պատասխան ստացան <<ոչ>>։ Դրանից հետո Գագիկին նետեցին զնդանը,ու թագավորությունն անկում ապրեց։

Ստեղծվել էին նաև ենթակա թագավորություններ՝Լոռու,Սյունիքի,Կարսի,Վասպուրականի թագավորություններ։

Պավլիկյան շարժում

1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումը։

Պավլիկյան շաչժումը սկսվել է մոտավորապես 3-5 դարերում։ Սկսվեց աղանդավորների չափազանց ակտիվության պատճառով։
2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571-575 թթ․ համաժողովրդական ապստամբությունը։

Ապստամբությունը ղեկավարել էր Վարդան կրտսերը հայոց կաթողիկոսի հետ։Այդ ժամանակ նրանք հավաքել էին 20000-անոց զորք,բացի դրանից նրանց միացել էին նաև վրացիներն ու աղվանները։ Այդ ժամանակ Սուրեն մարզպանը մեկնել էր Դվին և հրամայել էր այրել սուրբ Գրիգոր եկեղեցին։ Հայերի բանակը հաղթահարեց նրան,ու սպանված գլուխն ուղարկվեց բյուզանդական զորքերի հրամանատարին։
3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումը։

Հայաստանի երկրորդ բաժանումը տեղի է ունեցել 591 թվականին Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև։ 20 տարի պատերազմելուց հետո կնքվեց հաշտության պայմանագիր,որով Հայաստանը բաժանվեց նրանց միջև։
4․  Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․  ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանում։

Թեոդորոս Ռշտունու գահակալման ժամանակ տեղի է ունեցել արաբական արշավանքը։ Նա ամրացրել էր հայոց բերդերը,ինչպես նաև զորքերը։


5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք։

Արաբական ու բյուզանդական արշավանքների նպատակը հայակական հարստությունների թալանումն էր,ինչպես նաև վերածել հայերին արաբների։ Արշավանքները ընթանում էին Արաբական Խալիֆայության ստեղծման ժամանակ,այդ ժամանակ էլ ստեղծվեց իսլամը,ու արաբներն այն սկսեցին տարածել աշխարհով մեկ։ 652 թվականին Թեոդորոս Ռշտունին ընդունում է Արաբական Խալիֆայության գերհզորությունը։ Կնքվում է պայմանագիր,որի համաձայն Խալիֆայությունը կպաշտպանի Հայաստանը օտարների հարձակումից։

6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը։

Արմինիա վարչական միավորությունը ստեղծվել է Արաբական Խալիֆայության արշավանքների ժամանակ։ Պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանը,Վիրքն ու Աղվանքը միավորովում են մեկ կիսաանկախ վարչական միավորության,որը կառավարում էին արաբ ոստիկանները։

7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը։

Արմինիա կուսակալության ու Արաբական Խալիֆայության միջև տեղի են ունենում ռազմական բախումներ։ Հայաստանն ուզում է բարձրացնել ապստամբություն ու դիմում է Բյուզանդիայի օգնությանը,սակայն նրանց հետապնդում են պարսկական զորքերը։702 թվականին հայերը բանակեցին անվանում են Վարդակերտ։ Ցուրտ գիշերը հայերը հարձակվում են արաբական զորքերի վրա,որոնք ցրտահար էին եղել։ Զորքրեը ցանկանում են սառցակալած Արաքսի վրայով փախչեն,սակայն սառույցը ճեղքվում է,ու զորքերը ընկնում են գետի մեջ։

8․ Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում “Կրակի տարի”։

Արաբական արքունիքը ցանկանում է բնաջբջել հայակական նախարարներին։ 705-706 թվականներին 1200 հայ ազնվատոհմեր հրավիրվեցին Նախճավանի ու խրամի եկեղեցիներ,ապա դրանք փակելով ողջակիզել է։

9․Հարիսի (Հերթի) աշխարհագիրը։

10․ Աշոտ Բագրատունին Հայոց իշխան։Աշոտ Ա։

Աշոտ Ա-ն առաջին բագրատունյաց արքան էր։ Նա Հռիփսիմե իշխանուհու և Սմբատ Խոստովանողի որդին էր։ Նա հայր էր դարձել 7 երեխայի համար։ Ուներ 4 եղբայր ու 2 քույր։ Նա իշխում էր իր պապի՝Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում, Իսկ Տարոնը բաժին էր ընկել հորեղբոյր որդիներին՝Աշոտին ու Դավիթ Արքայակին։