Հանդիպում Սուսան Մարկոսյանի հետ

Այսօր ոչ մեծ խմբով հանդիպում տեղի ունեցավ տնօրենի թեկնածու Սուսան Մարկոսյանի հետ։ Նրա հետ հանդիպումը տեղի էր ունեցել վերնատանը դասերից հետո։ Մինչ այդ մենք պետք է լավ ուսումնասիրեինք նրա կենսագրությունն ու ծանոթանայինք նրա գործունեությանը կրթահամալիրում։

Հանդիպման ժամանակ շատերը հարցեր տվեցին,այդ թվում նաև ես։ Ես հարցրեցի,թե արդյոք կարող է բացվել համալսարան մեր կրթական կոմպլեքսում,իսկ ի պատասխան ստացա,որ դեռևս ոչ։ Հանդիպումը տևեց մոտ 40 րոպե,ընկեր Հասմիկը սիրով պատասխանեց մեր հարցերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *