Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:

Ընդունվելով ՄՍԿՀ ընտրեցի զբոսաշրջության բաժինը և սկսեցի մասնագիտանալ այդ ոլորտում։ Ընտրության կոնկրետ պատճառ չկա։ Այս ոլորտը ինձ բավականին հետաքրքրում էր և գումարած դրան լեզուներ սովորելու հնարավորությունը դրթեց ինձ գնալ այդ քայլին։

Առաջին կուրսից հենց սկսեցինք ճամփորդելը դեպի տարբեր վայրեր, ուսումնասիրել և տպավորել դրանք մեր մտքում։

Ընթացքում սովորում և խորացնում էինք լեզուների իմացությունը` իսպաներեն, անգլերեն, ռուսերեն և իհարկե հայերեն։ Մասնագիտական առարկաները նույնպես շատացնում էին մեր գիտելիքները։

Հետագայում պատրաստվում ենք ինքնուրույն կազմել ճամփորդությաններ և կատարել ավելի լուրջ քայլեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *