ճամփորդություն

Ամսի 11-ին մենք գնացել էինք ճամփորդության դեպի բերդեր։ Առավոտյան ժամը 8։30 մենք քոլեջում էինք,իսկ 9։30 արդեն շարժվեցինք։ Մեր կուրսից այդքան էլ շատ մարդ չկար,բայց միևնույն է հետաքրքիր անցավ։ Մեր առաջին կանգառը կոշ գյուղի աղջկա բերդն էր։ Բարձրանալու ճանապարհը դժվար էր և հոգնեցուցիչ,բայց այդ գեղեցկության համար միանշանակ կրկին կբարձրանայի։ Բերդը կառուցված էր նարնջագույն աղյուսիներից,որոնք նրբորեն շարված էին իրար վրա։ Բերդից մեզ բացվում էր Կոշ գյուղի գեղեցիկ տեսարանը։

իջնելն ավելի հեշտ էր,այնտեղ սարի գագաթից ուղիղ ճանապարհ կար,որով էլ իջանք։

Դրանից հետո մենք այցելեցինք Սուրբ Ստեփանոսի ժայռակոփ եկեղեցին,որն ամենավտանգավորն էր։ Ինձ այն հիշեցրեց Գեղարդ,որը նույնպես ժայռակոփ էր։ Ամենագեղեցիկ եկեղեցիներից էր,բոլորը պետք է այն այցելեն։

Հաջորդ կանգառը դա Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Արուճ տաճարի այցելությունն էր։Դրսից տաճարն այդքան մեծ չէր թվում,բայց ներսից նա ահռելի մեծ էր։ Գմբեթը չկար,դրանից եկեղեցին ավելի հետաքրքիր ու մռայլ էր թվում։ Տաճարում իրենց բույնն էին դրել ծիծեռնակները։Այսքանով կարող եմ ավարտել Արուճի տաճարի մասին ասելիքս,ու անվնել առաջ։ Հետո մենք ուղեվորվեցինք բերդ,որը ամենահետքրքիր տեղն էր մեր ճամփորդության։ Կարելի էր բարձրանալ բերդի վրա,այնտեղի տեսարանը շատ գեղեցիկ էր,բերդից այն կողմ կար տաճար։ Դա ինձ շատ դուր եկավ,նրա մեջ կար սև մուտք,որով կարելի էր բարձրանալ տաճարի վրա։ Այնտեղից մենք գնացինք Թալինի շրջանի գյուղերից մեկը,որտեղ այցելեցինք Սուրբ Կաթողիկե Եկեղեցին։ այն կիսավեր էր,ինչպես նաև Աճուռի տաճարի դեպքում չուներ գմբեթ։ Արևի շողերը թափանցում էին եկեղեցու ներսը,ինչի շնորհիվ այն կախարդական էր թվում։ Կաթողիկե եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա գտնվում էր Սուրբ քրիստափոր փոքրիկ եկեղեցին։ Այն արդեն կիսավեր չէր,մի քիչ վերանորոգված էր։

ԵՎ վերջապես մեր վերջին կանգառը դարձավ Աճուռի իջևանատունը։ Իջևանատունը գրեթե ամբողջովին ավերված թր,այն պատրաստված էր խարտյաշ տուֆից։

Ինձ դուր եկավ ճամփորդությունը,շատ հետաքրքիր էր կազմակերպված։Շնորհակալություն եմ հայտնում ընկեր Մարիամին և Պատվելի Թամարին այս հիսաքանչ ճամփորթության համար։ Հուսով եմ մյուս ամիս էլ կկարողանանք նման տեղեր այցելել։