Գյումրի

Երեկ մենք գնացել էինք Գյումրի,որը մի հրաշալի քաղաք է։ Առավոտյան ժամը 9։10 մեր ավտոբուսը շարժվեց տեղից։Մեր հետ էին ընկեր Մարիամն ու ընկեր Էլյան։ Դեպի Գյումրի ճանապարհը մոտավորապես 2 ժամ էր,այնպես որ մենք ժամանակ ունեինք քնելու,հանգստանալու,քանի որ մեզ սպասվում էր երկար և շատ հետաքրքիր ճամփորդություն։ Առաջին մեր կանգառը դա պոնչիկանոցն էր,որտեղ ամեն մեկը իր համար պոնչիկ պատվիրեց։ Դրանից հետո մենք արդեն ոտքով սկսեցինք քայլել Գյումրիի գեղատեսիլ փողոցներով։ Այստեղ են նկարվել շատ հայկական սովետական ֆիլմեր։ Ի դեպ առաջ Գյումրին էր համարվում Հայաստանի կենտրոնը,այլ ոչ թե Երևանը։ Մենք գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցին,որը Հայաստանի միակ եկեղեցին,որտեղ կա պատ ամբողջովին պատված իկոնաներով։ Ինձ այն շատ դուր եկավ։ Դրանից հետո մենք գնացինք հայ հայտնի բանաստեղծների տուն-թանգարանները տեսնելու։ Դրանց մեջ էին Շիրազի և Ավտեիք Իսահակյանի տուն-թանգարանները,սակայն մենք ներս չմտանք։Փողոցներով շրջելով մենք տեսանք Գյումրիի ամենահին դեղատունը,կինոթատրոնն և այլ հին կառույցներ,որոնք գործում են մինչև հիմա։ Փողոցներից մեկում մենք տեսանք հայաստանի հերոսներից մեկի՝ Քըրք Քրքորյանի արձանը,որի հետ նկարվեցինք։ Փողոցներում մեզ ընկեր Վոլոդյան ցույց տվեց,թե որտեղ էին նկարում մեր հին ֆիլմերի տեսարանները,թե որտեղ էր ամեն կիրակի իր ընկերների հետ խաշ ուտում Ֆրունզիկ Մկրտչյանը։ Մենք նկարեցինք մի տեսահոլովակ,որտեղ ասում էինք <<1,2,3>> և սկսում էինք ծիծաղել։ Մտանք տուն,որտեղ նկարահանվել են <<Մեր մանկության տանգոն>> ֆիլմի շատ դրվագներ,իհարկե այնտեղ էլ արեցինք գեղեցիկ նկարներ։ Արդեն այդ ամենից հետո մենք գնացինք <<Սև ամրոցը>>։ Դուք արդեն գլխի ընկաք,թե ինչու է դրա անունը սև։ Ամրոցը կլոր էր և կառուցվել է 1800-ական թվականներին,ունի ուրիշ նման ամրոցներ,բայց մտնոլ միայն այս մեկն է թույլատրվում։ Ամրոցի մեջ կա բեմ,իսկ բեմի տակը փակ է։ Վերևը գտնվում են փոքրիկ պատշգամբներ,որտեղից երևի նայում էին բեմին։ Հին ժամանակներում այնտեղ կարելի էր մտբել միայն հատուկ բարձրացող մեխանիզմով,հիմա իհարկե դա հանել են։ Վերջին մեր կանգառն էլի եկեղեցի էր,այս անգամ կիսավեր։ Եկեղեցուց հետո մենք գնացինք Ախուրյանի ջրամբարը,այնտեղ ցուրտ էր։ Այսքանով էլ ավարտվեց մեր հոգնեցուցիչ,բայց շատ հետաքրքիր ճամփորդությունը։ Ես շատ սիրեցի Գյումրին,այն մռայլ,բայց միևնույն ժամանակում հանգիստ և խաղաղ քաղաք է։ Ես ինձ զգում էի այնպես,իբրև անցնում էի Եվրոպայի փողոցներում,ուղղակի հրաշք։

Обо мне

Я Бела Мартиросян родилась 24 декабря 2005 года в городе Степанаван. Я жила там 10 лет,но потом переехала сюда и живу здесь уже 5 лет. Я окончила школу 88 имени Йоханнеса Лепсиуса. Я поступила в два колледжа, но пришла именно в этот,потому что он мне больше понравился. В школьные года моими любимыми предметами были география,биология и английский язык. Я учила русский ещё с раннего детства,и его мне учила бабушка.  У меня есть кот по имени Чики. У меня нету особого любимооо стиля музыки,я слушаю то что мне понравится. В свободное время очень люблю смотреть фильмы в особенности экшен, боевики, фэнтези,приключенчиский. Я ходила на плавание,но сейчас центры закрыты. Люблю изучать космос, и особенности разных стран. Думаю это всё что на данный момент я могу сказать о себе. Приятно было познакомится