Ինչպես կորոնավիրուսը փոխեց Հայաստանը

Ինչպես բոլորս գիտենք մարտից ամբողջ աշխարհում սկսեց կորոնավիրուսի պանդեմիան,որը մեծ ազդեցություն է թողում Հայաստանի տնտեսության վրա։ Պանդեմիայի առաջին օրերը շուկայական տնտեսությունը թուլացվեց,ինչպես նաև արգելվեցին թռիչքները, ինչը նույնպես մեծ տույժ հասցրեց օդային ուղիներին։ Շատ մարդիկ գնացել էին արտերկիր, ունեին հետ գալու տոմս,բայց կորոնավիրուսի պատճառով նրանք չկարողացան հետ վերադառնալ և կորցրեցին իրենց տոմսերը։ Ոչ բոլոր տնտեսական ճյուղերը տուժեցին։ Ալկոգել, անձեռոցիկ, սպիրտ, դիմակ, ձեռնոց, զուգարանի թուղթ արտադրող ընկերությունները միայն պլյուսի մեջ գնացին։ Գնալով օրերն ավելի բարդ էին դառնում, հագուստի, տնտեսական խանութների վաճառքները հասել էին մինիմումի, քանի որ մարդիկ քիչ էին տանից դուրս գալիս, և դրա անհրաժեշտությունը չկար։ Արգելվեց քաղաքային տրանսպորտը,քանի որ նա հանդիսանում եր վարակի մեց աղբյուր։ Դրա պատճառով շատերը մնացին անգործ,բայց մեծամասնությունն աշխատում էր տանից։ Դասերը դարձան օնլայն և երեխաները սկսեցին ոչ բավականաչափ գիտելիքներ ստանալ։ Չեղարկվեցին դպրոցական պարտադիր քննությունները,իսկ ԲՈՒՀ-երի ընդունելության քննություն հանձնելու առարկաներից մնաց միայն մեկը,ըստ աշակերտի ցանկության։ Քանի որ քննությունները չեղարկվեցին,մեծամասնությունները սկսեցին իրենց ատեստատները տալ քոլեջներ,և շատերը չընդունվեցին ցածր գնահատականների պատճառով։ Ամեն օր հիվանդների թիվն ավելանում էր,իսկ հիվանդանոցներում արդեն տեղ չէր մնում։ Մարդիկ սկսեցին ավելի շատ թեստավորվել,ինչի պատճառով թեստերի քանակը նույնպես պակասում էր։ Ամառվա կեսերից վիճակն ավելի էր թեժանում,բայց մարդիկ սկսեցին ավելի հանգիստ լինել։ Արտակարգ իրավիճակն արդեն փոխվեց կարանտինի,և տարբերություն դրա մեջ իհարկե կա։ Կարանտինի ժամանակ թույլատրված են թռիչքները,խանութները սկսեցին բացվել,մարդիկ արդեն գնում էին աշխատանքի,դպրոցները բացվեցին,բայց երեխաները դասի են գնում արդեն նոր կանոնակարգով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *